Stark – ջերմ, լուռ, անվտանգ

Ժամանակակից աշխարհը շարժվում է դեպի էներգախնայող ապրանքների արտադրության տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ։ Ցանկացած բնագավառում էներգոարդյունավետության ցուցանիշները այլևս կարևորագույն դեր են խաղում ապրանքների ընտրության հարցում։Կոմունալ ծառայությունների վճարների աճին զուգահեռ, էներգախնայողությունը առավել պահանջված է դառնում հատկապես շինարարության բնագավառում։ Մարդիկ սկսում են ուղիներ փնտրել՝  նվազեցնելու այս ծախսերը, կիրառելով առավել էներգաարդյունավետ լուծումներ։

Ստեղծելով Stark ապրանքանիշը՝ մենք կարևորագույն տեղ ենք հատկացրել միջազգային ստանդարտներին համապատասխան էներգախնայող արտադրանքի թողարկմանը։ Մեր արտադրատեսակները ստեղծված են բավարարելու էներգախնայող ապակեպատման նկատմամբ մեր հաճախորդների աճող պահանջարկը։ 
Stark ապրանքանիշը իր մեջ համախմբել է բարձրորակ ապակեփաթեթների լայն տեսականի, որոնցից յուրաքանչյուրը հավելյալ հատկություններ է հաղորդում պատուհաններին։ Stark ապակեփաթեթները պատուհանը դարձնում են՝ 

  • Ջերմախնայող
  • Արևապաշտպան
  • Անվտանգ
  • Ձայնամեկուսիչ
  • Գեղեցիկ
Ի՞նչ է ապակեփաթեթը:

Ապակեփաթեթը ժամանակակից ապակե կոնստրուկցիաների հիմնական տարրերից է: Այն պատուհանի հերմետիկ բաղադրիչ մասն է՝ բաղկացած երկու և ավելի ապակիներից, որոնք բաժանված են բաժանարար շրջանակով: Ապակեփաթեթները պատասխանատու են պատուհանի ջերմափոխանակման բարելավման համար:
Ապակեփաթեթի կարևոր առավելություններից է նաև հերմետիկությունը, ինչը բացառում է դրա մեջ փոշու կամ խոնավության ներթափանցումը:Հերմետիկությունը պայմանավորված է ապակեփաթեթում առաջնային և  երկրորդային հերմետիկ շերտերի առկայությամբ:
Կախված պատուհանների կառուցվածքից՝ ապակեփաթեթները կարող են ունենալ տարբեր քանակի խցիկներ և լիցքավորված լինել ոչ միայն օդով, այլև՝ առավել ցածր ջերմափոխանցելիություն ունեցող իներտ գազով:Պետք է հիշել, որ պատուհանի ընդհանուր մակերեսի մոտ 80%- ը կազմում է ապակեփաթեթը, ուստի պատուհանի ընտրության հարցում ճիշտ և բարձրորակ ապակեփաթեթի ընտրությունը պակաս կարևոր չէ քան պրոֆիլների և կցատարրերի ընտրությունը։ 
Ապակեփաթեթները պատրաստվում են ձեռքով և ավտոմատացված եղանակով։ Ապակեփաթեթները բավականին բարդ, տարբեր բաղադրիչներից կազմված ապակյա կոնստրուկցիաներ են։ Այդ իսկ պատճառով ձեռքով պատրաստվող ապակեփաթեթները հիմանկանում ունենում են ցածր որակ (վատ հերմետիկացում, ապակիների ոչ լիարժեք մաքրություն, ցածրորակ նյութերի կիրառություն և այլն)։ Ավտոմատացված եղանակով ապակեփաթեթների պատրատումը ապահովում է բարձր որակական հատկանիշներ, երկաստիճան հերմետիկացում, ապակիների անթերի մաքրություն, ճշգրիտ չափսեր և երկարակեցություն։ 

Stark ապակեփաթեթները պատրաստվում են ավտոմատացված եղանակով՝ նորագույն տեխնոլոգիաների օգտագործմամբ։ Մեր ընկերությունը զինված է ապակեփաթեթների արտադրության համար նախատեսված բարձրակարգ սարքավորումներով, որը թույլ է տալիս ստանալ բարձրորակ արտադրանք։ Կիրառվում են միայն բարձրակարգ համալրող նյութեր, որոնք համապատասխանում են եվրոպական ստանդարտներին։


Ուսումնասիրելով մեր երկրի առանձնահատկությունները, կլիմայական պայմանները, ինչպես նաև հաճախորդների պահանջները՝ ստեղծեցինք STARK ապրանքանիշը, որը իր մեջ ներառում է հետևյալ արտադրատեսակները՝
STARK GLASS  –  ստանդարտ ապակեփաթեթներ
STARK LowE – ջերմախնայող ապակեփաթեթներ
STARK SOLAR – արևապաշտպան ապակեփաթեթներ
STARK X2 – մուլտիֆունկցիոնալ ապակեփաթեթներ
STARK DIAMOND – պրեմիում դասի ապակեփաթեթներ
STARK SILENCE – ձայնամեկուսիչ ապակեփաթեթներ
STARK ART – դեկորատիվ ապակեփաթեթներ
STARK SAFE  - անվտանգ ապակեփաթեթներ